Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել

Բելառուսը Չինաստանից 3,5 միլիարդ յուանի (մոտ 500 միլիոն դոլար) չափով վարկ կվերցնի: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ վարկ վերցնելու վերաբերյալ հրամանագիրը հրապարակվել է ազգային իրավական համացանցային պորտալում:

Փաստաթղթի համաձայն` Մինսկը Պեկինից գումար կվերցնի պետական պարտքի մարման և սպասարկման, բելառուսական ոսկու պաշարների պահպանման, ինչպես նաև երկրների միջև առևտրի զարգացման համար:

Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Բելառուսը եզրափակում է Ռուսաստանի պետական վարկը փոխարինելու նպատակով Չինաստանի զարգացման բանկի հետ 600 միլիոն դոլար վարկի շուրջ անցկացվող բանակցությունները: Սկզբնապես այդ գումարները պատրաստվում էին պարտքով վերցնել Ռուսաստանից: Կրեմլում կարծում են, որ Չինաստանի հետ բանակցությունների անցկացումը Բելառուսի ինքնիշխան իրավունքն է:

Այս թեմայով
am