«Ես տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնները ներդրել եմ ֆուտբոլի մեջ». Ռուբեն Հայրապետյան

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նա հարցազրույցի ընթացքում ասել է.

«Ես երբևէ հրաժարական չեմ տվել: Եղել է ընտրություններ, որտեղ չեմ առաջադրել իմ թեկնածությունը: Ես մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից: Այժմ, ով ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ, խորհուրդ եմ տալիս չդառնալ, քանի որ նման անշնորհակալ աշխատանք այլևս չկա: Հավաքականը հաղթում էր՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչները, երբ պարտվում էր՝ ամենավատ մարդը Ռուբեն Հայրապետյանն էր:

Ես տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնները ներդրել եմ ֆուտբոլի մեջ: Ազգային հավաքականի չորս մարզիչ ենք ունեցել՝ Օսկար Լոպես, Ստոյկիցա, Կազոնի և Շալանդ: Նրանք եկել էին խմբով, թող տեսնեն՝ արդյոք նրանց վճարել է ֆեդերացիան: ՀՖՖ-ն սկսել է վճարել 2012 թվականից, երբ հին պայմանագրերի ժամկետները վերջացան ու ես սկսեցի նոր պայմանագրեր կապել՝ զարգացնելով ու նոր մարզադաշտեր կառուցելով:

Լավ, դա էլ մի կողմ, ես վատն եմ, ձերբակալեք ինձ, արդյոք այդ դեպքում հավաքականը կդադարի պարտվել: Թե ես է՞ի մեղավոր, որ հավաքականը պարտվեց 1-9 հաշվով»:

Այս թեմայով
am