Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նոր որակ է արձանագրվել. Վլադիմիր Կարապետյան

Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքիվրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին «Ռուսաստանի և ՀայաստանիԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀվարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը

Հաշվի առնելով, որ Լազարյան ակումբը հայ-ռուսական միջոցառում է, ՎլադիմիրԿարապետյանը խնդրեց, որ, այսուհետև Հայաստանում կազմակերպվող միջոցառումներըտեղի ունենան Հայաստանի լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան` համաժամանակյա թարգմանության ապահովմամբ:

Նա ողջունեց Լազարյան ակումբի «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհակալություն  հայտնեց մասնակցության հրավերի համար:

«Նկատի ունենալով, որ այս միջոցառումը միտված է հայ-ռուսական հարաբերություններիամրապնդմանը՝  կցանկանամ նախ և առաջ խոսել մեր երկու պետություններիհարաբերությունների նոր և բարձր մակարդակի մասին: Հայաստանի և Ռուսաստանիփոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանումնոր որակի հարաբերություններ է արձանագրել: Թավշյա, ոչ բռնի, խաղաղհեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այնարտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմհամագործակցությամբ: Միայն 2019 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանիղեկավարները հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետԴմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների այսպիսի ինտենսիվությունը նշանավորումն է նրա, պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի արդյունքներ են գրանցել հայ-ռուսականհարաբերությունները վերջին մեկուկես տարում: Կողմերը սովորաբար հաճախակիհանդիպում են այն ժամանակ, երբ համագործակցելու և պայմանավորվածություններ ձեռքբերելու հնարավորություն կա: Այս ամենի բնական շարունակությունն էր այն, որ Հայաստանիև Ռուսաստանի ղեկավարները Երևանում պայմանավորվածություն ձեռք բերեցինփոխադարձ պաշտոնական այցեր կատարել, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրներըմիմյանց միջև հարաբերություններում արդյունավետություն են գրանցել»,- ասացԿարապետյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանիվարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄԲարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի ընթացքում նույնպես սպասվում ենշփումներ մեր ռուս գործընկերների հետ:

Կարապետյանը ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետոհայաստանյան մամուլը կարողանում է ազատ գործունեություն ծավալել:

«Ասվածն իր արտահայտությունն է գտել միջազգային հեղինակավոր կազմակերպություններիկողմից հրապարակված վարկանիշային աղյուսակներում, որտեղ Հայաստանը բարելավել էիր դիրքերը: Մասնավորապես, խոսքը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգայինհեղինակավոր կազմակերպության գնահատականի մասին է, ըստ որի՝ 2018 թ. Հայաստանըբարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքըFreedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որըվերաբերում է առցանց ազատությանը: Սակայն կան ինչպես հաջողություններ, այնպես էլբազմաթիվ մարտահրավերներ: Հեղափոխությունից հետո ընդդիմության, այդ թվում՝ նախորդիշխանության վերահսկողության տակ է շարունակում մնալ լրատվամիջոցների գերակշիռմասը: Մարտահրավերներից առավելը շարունակում է մնալ ֆեյքնյուզի տարածումը: Վստահեմ՝ Երևանում տեղի ունեցող այս միջոցառումը կնպաստի մեր երկու պետություններիփոխգործակցության սերտացմանն ու տեղեկատվության ոլորտում առկա խնդիրներիլուծմանն ուղղված փորձի փոխանակմանը»,- եզրափակեց Կարապետյանը:

Այս թեմայով
am