Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի․ Բաթոյան

Ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե առողջության ապահովագրությունը ներդրվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Անհամբերությամբ սպասում եմ դրան, որովհետև, մեր ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը սոցիալական լուրջ ներդրում է․ «Գուցե մենք այնտեղ լուրջ ռեսուրսներ ներդնենք, բայց սոցիալական ոլորտում լուրջ ռեսուրսներ կարող ենք խնայել, որովհետև աղքատության կրճատման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների ամենաառաջնային կարիքները առողջապահական ոլորտում են, և մարդիկ դիմում են սոցիալական որևէ կարգավիճակ ստանալու, որպեսզի առողջապահական ծառայություն ստանան»։

Այս թեմայով
am