Արթուր Ավետիսյանը՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարզիկ

2019թ Հայաստանի լավագույն երիտասարդ մարզիկ է ճանաչվել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, որն  ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում

Արթուր Ավետիսյանը այս տարի Նեապոլում անցկացված 30-րդ ամառային ուսանողական խաղերում նվաճել է չեմպիոնի տիտղոսը օղակների վարժությունը։ 21-մարզիկըդարձել է նաեւ  Չինաստանում անցկացված Համաշխարհային բանակային խաղերի և Գերմանիայում տեղի ունեցախ աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի բրոնզե մեդալակիր։

 

Այս թեմայով
am