Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական
հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR
աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է ակնաբուժական ծառայություններ մատուցել Հայաստանի
խնամք իրականացնող հաստատությունների երեխաներին:
SOAR-ի փոխնախագահ Րաֆֆի Ջեհանյանը ներկայացրել է, որ այդ ծառայությունը մատուցվելու
է շարժական մեքենայով, որը կշրջի Հայաստանի մարզերում և տեղում կիրականացնի երեխաների աչքի
հետազոտում:
Շարժական մեքենան հագեցած է հետազոտությունների, ախտորոշման և բուժման համար
անհրաժեշտ սարքերով: Ծրագիրն իրականացվելու է ակնաբանության գծով ԱՆ խորհրդատու, «Շենգավիթ»
բժշկական կենտրոնի ղեկավար Արտաշես Զիլֆյանի ղեկավարությամբ:
Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար պետք է սկզբնակետ որոշել, և
առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել SOAR բարեգործական հիմնադրամին շարունական
աջակցություն ցուցաբերելու համար:

Այս թեմայով
am