Մինչ օրվա իշխողը «ասֆալտփռիչ», «վզբռնիչ», «թաթիկակտրիչ» գործունեության արանքներում կսկսի գրել «նյու-ջինգըլզը», աշխարհաքաղաքական խաղը փոխվում է ու «զուլալվում»

 ‹‹Իրատեսը›› գրում է.
«Մինչ օր­վա իշ­խո­ղը` աս­ֆալ­տփ­ռիչ, պատ­ծե­փիչ, վզբռ­նիչ, թա­թի­կակ­տրիչ գոր­ծու­նեու­թյան ա­րանք­նե­րում կսկ­սի գրել իր և «ժո­ղովր­դի» «նյու-ջին­գըլ­զը», ո­րի ներ­քո էլ (կան­խա­տե­սենք չեր­չի­լա­բար) կար­ծում ենք` ըն­տա­նյոք կպա­րեն 700-հա­զա­րա­նոց տո­նա­ծա­ռի տակ` Ա­մա­նո­րի գի­շե­րը, մենք շատ ա­րագ անդ­րա­դառ­նանք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թրենդ­նե­րին, ամ­րագ­րե­լու` խա­ղը մա­սամբ փոխ­վում է կամ, ե­թե կու­զեք, հաս­կա­նա­լի դառ­նում ու «զու­լալ­վում»:

Նկա­տի ու­նենք Լավ­րո­վի ա­մե­րի­կյան այ­ցը: Ընդ ո­րում, գո­նե մեզ հա­մար բա­վա­կա­նին դի­տար­ժան փու­լում, երբ ա­վարտ­վել էր բրա­տիս­լա­վյան հան­դի­պու­մը հա­կա­մար­տող եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի միջև և ըն­դուն­վել նույն Լավ­րո­վի ար­ձա­նագ­րած` հն­գա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը: Բայց` հեր­թով:
 

Եր­կու տար­վա ընդ­հա­տու­մով ԱՄՆ մեկ­նած Լավ­րո­վի այ­ցը հա­մա­րենք ե­թե ոչ պատ­մա­կան, ա­պա` հաս­տա­տա­պես նշա­նա­յին: Պոմ­պեո­յի հետ նրա ա­սու­լի­սը տվեց շատ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ, ընդ ո­րում ա­սու­լի­սի լր­ջու­թյու­նը, թի­րա­խա­վո­րում­նե­րը ե­կան ա­սե­լու, որ Մեր­ձա­վոր Արևել­քում Բժե­զինս­կու մար­շալ-պլա­նի կեն­սա­գոր­ծու­մից հե­տո քի­սին­ջե­րյան փոխլ­րաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան ժամն է կար­ծես գա­լիս: Հի­շեց­նենք` Պու­տի­նի «մտե­րիմ ըն­կեր» Քի­սին­ջե­րի աշ­խար­հի միաս­նա­կա­նու­թյան մո­դե­լը` ա­ռա­վել մաս­նակ­ցու­թյան գա­ղա­փա­րի, այս­պես ա­սած` «երկ­խո­սե­լու» նյու-գլո­բա­լիս­տա­կան մո­տե­ցում­նե­րի վրա է հիմն­ված:

Այլ կերպ ա­սած, նրա տես­լա­կա­նում է ԱՄՆ-Ռու­սաս­տան-Չի­նաս­տան ե­ռյա­կի «կա­ռու­ցու­մը», ին­չի շուրջ էլ բա­նակ­ցել են ոչ միայն Լավ­րովն ու Պոմ­պեոն, այլև, կար­ծում ենք, իմ­պիչ­մեն­տի տակ հայտ­նված Թրամփն ու Լավ­րո­վը: Հաս­կա­նա­լի է` Թրամ­փի հա­մար ձեռք­բե­րում կլի­նի, ե­թե կա­րո­ղա­նա, այս­պես ա­սած, «մի­ջու­կա­յին» նոր պայ­մա­նագ­րի «հայ­րը» դառ­նալ այդ ե­րեք եր­կր­նե­րի միջև, ինչն էլ նրան կփր­կի իմ­պիչ­մեն­տի ճի­րան­նե­րից (չնա­յած ա­սում են` առանձնապես վտանգ էլ չկա), և նա կմտ­նի պատ­մու­թյան դա­սագր­քե­րի մեջ: Ե­թե...

Ի­հար­կե, այս ա­մե­նը կա­րե­լի էր և դի­տար­կել գլո­բա­լիստ­ներ-պահ­պա­նո­ղա­կան­ներ հա­մաշ­խար­հա­յին թրեն­դի «ա­կունք­նե­րում», սա­կայն բո­լո­րը հա­վա­քենք մեկ ծրա­րում և ար­ձա­նագ­րենք` ար­տիս­տիզ­մի, հա­մաշ­խար­հա­յին վե­րա­բաշ­խում­նե­րի այս խա­ղում Հա­յաս­տա­նը, մեծ հաշ­վով, ոչ մի դեր, ան­գամ բեք-վո­կա­լում, չու­նի:

Ինչ վե­րա­բե­րում է այս մեծ «աղ­մու­կի» մեջ ղա­րա­բա­ղյան խնդ­րին, այն կախ­ված է Ի­րա­նի նկատ­մամբ նույն գլո­բալ խա­ղա­ցող­նե­րի մո­տե­ցում­նե­րից: Ընդ ո­րում, մեծ աշ­խար­հը կար­ծես դեռ չի կողմ­նո­րոշ­վել կամ չի բա­ցում իր խա­ղա­քար­տե­րը Ի­րա­նի հաշ­վով:

Բո­լոր դեպ­քե­րում, ինչ է կա­տար­վում այս պա­հին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուրջ, Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցա­յին «գետ­նին» վրա: Կա­րե­լի էր շատ դա­ժան լի­նել և մեկ ար­ձա­նագր­մամբ ա­վար­տել հար­ցադ­րու­մը. եր­կի­րը, ո­րի իշ­խո­ղը զբաղ­ված է «երգ գրե­լով»` հա­մաշ­խար­հա­յին այս ա­մե­հի շար­ժե­րի մեջ, որևէ հա­վակ­նու­թյուն, որևէ «փայ» աշ­խար­հի «ճոխ սե­ղա­նից» չի կա­րող ու­նե­նալ, բա­ցի ին­ֆան­տիլ, չտե­սա­յին` ըն­տա­նե­կան բարձ­րա­ձայ­նում­նե­րից, երկ­րի ու Ղա­րա­բա­ղի շուրջ կեղծ օ­րա­կար­գեր ձևա­վո­րե­լուց:

Հի­մա ի­մաստ ու­նի՞ անդ­րա­դառ­նալ այս մեծ խա­ղում հա­կա­ռա­կորդ Ադր­բե­ջա­նի (իսկ Թուր­քիա­յի ու նրա` Հա­յաս­տա­նը, ինչ­պես Սի­րիան, օ­դա­յին հար­ված­նե­րի են­թար­կե­լու 2016 թ. պլա­նին անդ­րա­դառ­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ընդ­հան­րա­պես չկա) այն մո­րա­տո­րիու­մին, ո­րով վեր­ջինս գծեց իր տես­լա­կա­նը` հան­դեպ եր­գող, պա­րող, մու­ղա­մի հրա­վեր­ներ ա­նող Հա­յաս­տա­նի, ո­րը բա­ցա­ռա­պես բարձ­րա­ձայ­նում է «խա­ղա­ղա­սի­րու­թյան», ա­զե­րի բլո­գե­րին հա­յոց ե­կե­ղե­ցում «տեղ տա­լու», բա­նա­կը թու­լաց­նե­լու, Ղա­րա­բա­ղը ցայս կան­գուն պա­հած նախ­կին նա­խա­գահ­նե­րին բան­տե­լու, գե­նե­րա­լի­տե­տը իզ­գո­յաց­նե­լու, կա­յա­ցած կու­սակ­ցու­թյուն­նե­րը հո­ղան­ցե­լու մա­սին:

Ինչ է վեր­ջա­պես հա­յոց իշ­խո­ղի ու­զա­ծը, և ին­չի է պատ­րաս­տում նա եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րը: Դժ­վար է ա­սել: Շատ դժ­վար, ո­րով­հետև այդ ա­մե­նից բխող ա­ռա­ջին եզ­րա­կա­ցու­թյունն ան­չափ դա­ժան կա­րող է լի­նել:

Եվ այ­նու­հան­դերձ, քթի տակ է արտ­գործ­նա­խա­րար­նե­րի նոր հան­դի­պու­մը` գա­լիք տար­վա սկզ­բին: Նկա­տենք` այդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա վե­րը շա­րադր­ված` Թրամփ-Լավ­րով նոր «աս­քից» հե­տո, և շեշ­տադ­րում­ներն այս ան­գամ բո­լո­րո­վին այլ և շատ ա­վե­լի կոնկ­րետ կա­րող են լի­նել: Պար­տադ­րան­քը` նույն­պես:

Կեն­թարկ­վի՞ այդ պար­տադ­րան­քին հայ­կա­կան կող­մը (ադր­բե­ջա­նա­կան կող­մը չի են­թարկ­վի, դրա հա­մար էլ չենք հարց­նում` ել­նե­լով իր ա­հա­վոր կոշ­տաց­րած դիր­քո­րո­շու­մից):

Ոչ, Հա­յաս­տա­նը նույն­պես չի գնա դրան:

Ե՞վ: Ե­թե պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մեծ աշ­խար­հում պինդ ու կա­յա­ցած են: Տես` Աբ­խա­զիան և Օ­սիան: Տես` Ղրի­մը՝ այդ եր­կր­նե­րում կա­յա­ցած գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րից հե­տո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am