Հալանդն ավելի մոտ է մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը՝ չնայած Գերմանիա մեկնելուն

«Ռեդ Բուլ Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը՝ չնայած նրան, որ ֆուտբոլիստն այսօր Գերմանիա էր մեկնել՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ բանակցություններ վարելու։

The Telegraph-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է Հալանդի տրանսֆերային պայքարում։

Բանն այն է, որ մանկունիացիների գլխավոր մարզիչ Սուլշերը երիտասարդ հարձակվողի հետ աշխատելու փորձ ունի «Մյոլդեում» անցկացրած ժամանակահատվածից։

Նշվում է, որ Հալանդի համար ևս գերադասելի տարբերակ է Սուլշերի գլխավորությամբ աշխատելը։

Այս թեմայով
am