Սերժ Թանկյանը տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն է հայտնել ամերիկյան օրենսդիրներին

System of Down ռոք-խմբի անդամ Սերժ ԹանկյանըՀայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը անվանել է «ԱՄՆ Սենատի պատմական քայլ»։

«Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։ Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ, այսօր ԱՄՆ Սենատն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

Այս թեմայով
am