FAF-ի՝ Ֆինլանդիայում ձերբակալված անդամն ազատ է արձակվել

«Առաջին հայկական ճակատ» (FAF) ուլտրասի անդամ Երվանդ Իսմայիլյանը, ով ձերբակալվել էր Ֆինլանդիա-Հայաստան խաղում ճայթուկ նետելու համար, արդարացվել է Ֆինլանդիայի դատարանի կողմից: Այս մասին հաղորդում է FAF-ի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ 1-2 օրվա ընթացքում Իսմայիլյանը վերադառնալու է Հայաստան:

Երվանդ Իսմայիլյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիա – Հայաստան խաղի ընթացքում իբր միտումնավոր ֆին երկրպագուների կողմը ճայթուկ նետելու համար: Ֆինլանդիա-Հայաստան խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել էր 3:0 հաշվով:

Այս թեմայով
am