Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի

ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում Մոսկվայում, Անկարայում, Պեկինում, ԵՄ-ն՝ միայնԹուրքիայում

Շարունակելով նախորդ հոդվածում արծարծված միջուկային պատերազմի վտանգը ինչպեսանցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, պետք էհիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանիկողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ—ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկայինզենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին։ Երբ արաբականաշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե, հազվադեպ, հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին, իբր, զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալուհնարավորություն տվեց աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին։Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Ադրբեջանը եղբայրականպետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներումբնակվող»… Արդյոք նման չէ՞ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեցերկիր»…

Այստեղ է, որ պետք է բոլորս հասկանանք, թե ինչու են Անկարան եւ Բաքուն մերթ ընդ մերթդիմում միջազգային տարբեր հարթակների՝ ՀԱԷԿ—ը փակելու համար, ամենազանազանվտանգներ հորինելով։ Այս մասին ես բազմաթիվ հրապարակումներ ունեմ «ՀՀ»—ում, որտեղլիարժեք հիմնավորում եմ թուրք—ադրբեջանական բողոքների սնանկությունը։ Սակայն դրամասին չենք խոսում այստեղ։ Այլ այն մասին, որ մեր հակառակորդները հասկանում են, որՀայաստանը ատոմային տերության մի մաս է՝ այն էլ փորձառու, եւ դա եւս կարող էխոչընդոտել Հայաստանի դեմ նրանց ծրագրած մտադրություններին։ Ի վերջո, Հայկականատոմակայանը միջազգային նշանակության օբյեկտ է, որի դեմ գործողությունները եւսմիջազգային դիմադրության կհանդիպեն հասկանալի պատճառներով։ Իսկ բուն Հայաստանիհամար ատոմակայանից զրկվելը լուրջ տնտեսական ճգնաժամի պատճառ կդառնա, ինչը եւսթուրք—ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում։

Վերջերս խոսվում է նաեւ հայկական միջուկային ծրագրի կենսական անհրաժեշտությանմասին՝ հաշվի առնելով մեր հակառակորդների վտանգավոր նկրտումները Հայաստանի ուհայության դեմ։ Օրերս այդ մասին խոսել է գեներալ—լեյտենանտ Նորատ Տեր—Գրիգորյանցը՝նշելով, որ շատերի նման լրջորեն անհանգստացած է մեր պետության եւ ազգի ապագայով, ուհայկական միջուկային ծրագիրը բացառապես կենսական նշանակություն ունի։ Նմանխոսակցությունները աշխուժացան, երբ վերջերս Բաքվում կայացած թյուրքալեզու երկրների 7—րդ համաժողովում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ամեն ինչով աջակցելու են, որպեսզի Ադրբեջանը կրկին տիրի Ղարաբաղին, իսկ Ադրբեջանի նախագահն ավելի առաջգնաց՝ հայտարարելով, թե պետք է տիրեն «այլ հողերին եւս»՝ Երեւանին, Զանգեզուրին, Սեւանին եւ այլն…

Փաստորեն, միջուկային զենքը այսօր դարձել է զսպող հանգամանք, ինչը վերոնշյալ եւ այլերկրներն օգտագործում են պետական եւ ազգային անվտանգության պաշտպանությանհամար։ Այս օրերին ՌԴ ՊՆ—ից հայտնեցին, որ Աստրախանի շրջանի Կապուստին Յարուսումնամարզական հավաքակայանում անցել է «Տոպոլ» հրթիռի փորձարկումը։ Հրթիռայինուսումնավարժական մարտական ստորաբաժանումը հարվածել է Ղազախստանի Սարի—Շագան ուսումնադաշտում տեղակայված թիրախին։ RT—2PM «Տոպոլ»—ը ՌԴռազմավարական հրթիռային ուժերի հիմնական միջմայրցամաքային բալիստիկականհրթիռներից մեկն է։ Նրա թռիչքի միջակայքը հասնում է 11 հազար կմ—ի։ Կա միայն մեկմիջուկային մարտագլխիկ, բայց դրա հզորությունը գնահատվում է TNT 550 կիլոտոն։

Ինչեւէ, թեմայի կարեւորումը առաջնային համարելով՝ այնուամենայնիվ, անցնենք ԵՄ—ԱՄՆհարաբերություններին։ Հակասությունն այնքան ակնհայտ է, որ ԱՄՆ—ի, Ֆրանսիայի եւԳերմանիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը եւ Անգելա Մերկելըվիրավորական տոնայնությամբ են հանդես գալիս հայտարարությունների ժամանակ, վերջիներկուսը՝ ԱՄՆ նախագահի դեմ։

Անկարան փորձելով օգտվել այս իրողությունից՝ ելույթային հարվածներ է տեղում Փարիզի եւԲեռլինի ուղղությամբ՝ փորձելով սիրաշահել Վաշինգտոնին, ինչ—որ տեղ՝ նաեւ Լոնդոնին։Բայց, ինչպես գրել է «Gazeta»—ն, «Ռուսաստանը, Թուրքիան եւ Չինաստանը «բնական աղետ» են Միացյալ Նահանգների ու Եվրոպայի համար… Այս երկրների նոր ռազմավարականհարաբերությունները կրկին Մոսկվան դարձրել են գրավչության կենտրոն… Ռուսական կողմնիր եվրասիական ազդեցության գոտին տարածում է նաեւ դեպի Հյուսիսային Աֆրիկա»։

Փաստորեն, Մոսկվան նաեւ բարելավում է հարաբերությունները այն երկրների հետ, որոնքհամարվում են ԱՄՆ—ի ամենամոտ դաշնակիցները, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի։ Իսկ Սերբիան եւ Հունգարիան արդենպատրաստ են ԵԱՏՄ—ին միանալու բանակցություններին։

Վաշինգտոնը, իհարկե, ինչպես նախկինում, փորձում է կանգնեցնել Եվրոպա—Ռուսաստանմերձեցման նոր փորձը։ Իսկ նախկինում դա կասեցվեց ՆԱՏՕ—Սերբիա բախմամբ, որիցհետո այս երկիրը մասնատվեց, հաջորդ կասեցման գործողությունը իրաքյան 2—րդպատերազմն էր, երբ ՆԱՏՕ—Ռուսաստան բախումը նախաձեռնվեց, իսկ Իրաքում կործանվեցՍադամ Հուսեյնի վարչակարգը։ Թե այսօր ինչ կնախաձեռնի ԱՄՆ—ն ՆԱՏՕ—ի միջոցով (թուրք—սիրիական բախումը հակառակ արդյունքը տվեց. ԵՄ—ն չհակադրվեց ՌԴ—ի հետ, հակադրվեց ԱՄՆ—ի հետ՝ Թուրքիային պատժելու իր հաստատակամությամբ)։ Եվ ուրիշ ոչինչչգտնելով՝ ՆԱՏՕ—Ռուսաստան հակադրության նոր փորձ է տեղի ունենում։ Դեկտեմբերիսկզբներին Լոնդոնում ՆԱՏՕ—ի լիագումար նիստում հաստատվել է պլան՝ ապահովելուԼեհաստանի եւ Մերձբալթյան երկրների ռազմական անվտանգությունը, իսկ Չինաստանիաճող ազդեցությունն աշխարհում միաժամանակ կոչվեց համագործակցության խորացմանհնարավորություն եւ խնդիր։ Իսկ ՆԱՏՕ—ի վերջնական հայտարարության մեջ ասվում է, որ«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրոատլանտյանանվտանգության համար»։

Բայց ԵՄ այն երկրները, որոնք ազդեցություն ունեն ՆԱՏՕ—ում, համաձայն չեն, որՌուսաստանը «չարիք» է, եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ստիպվածհայտարարել է, թե «ՆԱՏՕ—ում տարաձայնություններ եղել են դաշինքի գոյության ողջընթացքում։ ՆԱՏՕ—ն 29 տարբեր երկիր է, Ատլանտյան երկու կողմերում՝ տարբերպատմությամբ, աշխարհագրությամբ ու իշխանության գտնվող տարբեր քաղաքականկուսակցություններով։ ՆԱՏՕ—ի ուժը կայանում է նրանում, որ մենք միշտ կարող ենքհաղթահարել այդ տարբերությունները եւ միավորվել մեր հիմնական առաքելություններիշուրջ՝ փոխադարձ պաշտպանության մեջ»։

Այստեղ եւս կարեւորվել է միջուկային զենքի առկայությունը։ ԱՄՆ նախագահն իր հերթինմիջուկային զենքի վերահսկման խնդիրը համարել է ամենակարեւորն ամբողջ աշխարհիհամար։ Բայց, միեւնույնն է, Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ՆԱՏՕ—ին՝ վերանայելՌուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ առանց Մոսկվայի հետ երկխոսությանԵվրոպայում անվտանգությունն անհնար է։ Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ի «ուղեղըմահացել է»՝ առանձնացնելով ՆԱՏՕ—ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ունեցածվերաբերմունքը եւ Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Իհարկե, սա դուր չի եկելԹրամփին, եւ նա այդ խոսքերը գնահատել է «անհարգալից» ու «շատ, շատ տհաճ»։ ԻսկԷրդողանը կրկին հոխորտացել է, թե նախագահ Մակրոնը նախ պետք է ինքը ստուգվի, քանիոր «իր ուղեղն է մահացած»… 

Մինչ այս գերմանական մամուլն էր անդրադարձել Թրամփ—Էրդողան վաշինգտոնյանհանդիպմանը՝ նշելով, որ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»։ Նշվել է նաեւ, որԹուրքիայի նախագահը պետք է որ գոհ լինի այցից, քանի որ հանդիպումը հստակ արդյունքիչհանգեցրեց։ Սիրիայի հյուսիս ներխուժելու պատճառով ծագած թուրք—ամերիկյանլարվածությունը եւս այս այցի վրա որեւէ ազդեցություն չթողեց։ «Այս պահին Թուրքիայի ու ԱՄՆ—ի միջեւ, ըստ էության, շատ խորը ճգնաժամ կա, բայց Էրդողանն ու Թրամփը միջանձնայինհարաբերությունների մակարդակում զարմանալիորեն լավ են իրար հասկանում։ Ահա այդանձնական կապն էլ այն հիմնական պատճառն է, որը թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ—ի անդամ այսերկու երկրների միջեւ եղած կապն ընդհանրապես խզվի»,–նշել են գերմանական ԶԼՄ—ները՝նույնպես հասկացնելով, որ այսպես ՆԱՏՕ—ն իրեն դատապարտում է մահվան։

ՆԱՏՕ—ի ներքին հակասությունների հիմնական պատճառը համարվում է այն, որ ԽՍՀՄփլուզումից հետո ՆԱՏՕ—ի գոյության իմաստը այլեւս այնքան հրատապ չէ, հատկապես որվաղուց չկա Վարշավայի պայմանագիրը։ Իսկ ՀԱՊԿ—ն չի կարող լրացնել իր նախորդի տեղնու դիրքը, եւ այն հարցը, թե ով է ՆԱՏՕ—ի թշնամին, առկախ է։ Ի տարբերություն ԱՄՆ—ի, ԵՄ—ի համար դա Ռուսաստանը չէ:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Այս թեմայով
am