Կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր

Տավուշի մարզոմ երեկ ժամը 21:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ղալեչյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղու 61 հասցեում գործող, նախկինում դատապարտված, 34-ամյա Ավագ Բալինյանի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող «Մանարս» ավտոգազալցակայանի դիմացից, որտեղ դեռևս անհայտ տիպի հրազենից վնասվածքներ է:

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ Ա. Ղալեչյանին հրազենային վնասվածքները պատճառել է Ա. Բալինյանը, ով այնուհետև դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Վիրավոր Ա. Ղալեչյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այս պահին էլ նա մեկ այլ քրեական գործով որպես կասկածյալ է անցնում: Անցյալ տարի «Դիլիջան ազգային պարկ»-ի հարևանությամբ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Արագած Թամրազյանի վրա: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նա հայտնաբերվել ու կալանավորվել էր, սակայն Տավուշի մարզի դատավոր Սամվել Մարդանյանը  գրավի դիմաց նրան ազատ էր արձակել, որից հետո Տավուշի մարզի դատախազությունն ու քննչական վարչությունը քրեական գործերով վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել և վերաքննիչ դատարանը բավարարել էր միջնորդությունը ու Ա. Ղալեչյանը կալանավորվել էր: Իսկ դրանից հետո, այս անգամ՝ Տավուշի մարզի Շամշադինի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանը գրավի դիմաց դարձյալ ազատ է արձակում առանձնապես ծանր հանցագործության համար քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորված Ա. Ղալեչյանին:

Դեպքի վայրի հարևանությամբ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև վթարված BMW մակնիշի 36 AF 343 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ պատկանում է վիրավոր Ա. Ղալեչյանի ընկերոջը, ով, իմանալով տեղի ունեցած դեպքի մասին, շտապել է դեպքի վայր ու վթարի ենթարկվել:

Այս թեմայով
am