Թեժ վիճաբանություն եւ ձեռնամարտ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում թեժ վիճաբանություն և ձեռնամարտ է տեղի ունեցել 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:

Իրար են բախվել իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների պատգամավորները:

Ընդդիմադիր խմբակցությունից Սուլեյման Բյուլբյուլը կոշտ է արձագանքել իշխանության կողմից տանկաշինական ընկերության վաճառքին, որը սեփականաշնորհվել է մասնավոր ընկերության կողմից: Նրան ավելի կոշտ ձևով հակադարձել է իշխանական պատգամավոր Բյուլենթ Թուրանը, ինչի արդյունքում վեճի ընթացքում հայհոյանքներ են հնչել, դրան էլ հետևել է ձեռնամարտը:


Նշվում է, որ վեճի պատճառով նիստն ընդմիջել են, սակայն ընդմիջման ավարտից հետո դահլիճում լարվածությունը պահպանվել է: 

Այս թեմայով
am