Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը․ Վ․ Թումասյան

«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը խնդրանքով դիմել է Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը:

«Այս պահին Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են:

Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:
Հիմա խնդրում եմ կամ բացատրեք ոստիկաններին չխոչընդոտեն վառելափայտի ներկրումը կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից»,- գրել է նա:

Այս թեմայով
am