Թուրքիայում 32 րոպեում 4 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Ալթըեյլուլ շրջանում դեկտեմբերի 10-ի գիշերը 32 րոպեում 4 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:

Իրար հաջորդող երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 23:14-ին՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ, 23:24-ին՝  4,3 մագնիտուդ ուժգնությամբ, 23:27-ին՝ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ և 23:46-ին՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Իզմիրում և Բուրսայում: Բալըքեսիրի բնակիչները դուրս են եկել փողոցներ, խարույկ են վառել և երկար ժամանակ մնացել դրսում: Որոշ բնակիչներ հիվանդանոց են դիմել վախից:

Նշվում է, որ երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Այս թեմայով
am