«Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմինը համարել». Հրանուշ Խառատյան

Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանըՆա մասնավորապես նշել է, որ քանի որ օրենքն ընդունելու դեպքում չի կարող թույլ չտալ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, իրեն կմնա երկու բան՝ կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել, կամ հեռանալ Հայաստանից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու:

Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան
1. Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել,
2.
Կամ հեռանալ Հայաստանից:

 

Այս թեմայով
am