430 մլն դրամ Երեւանում Ամանորի տոնակատարության համար. մայրաքաղաքի իշխանությունների արդարացումները

Երեւանի քաղաքապետարանի բյուջեն ամանորյա տոնակատարությունների համար կազմում է 158 մլն 512 հազար դրամ։ Բացի այդ, կառավարությունն այս տարի հատկացրել է ավելի քան 271 մլն դրամ, ինչը թույլ է տվել մեծացնել տոնակատարությունների մասշտաբները։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց  Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Այսպիսով, Նոր տարվա տոնակատարության համար գումարով հատկացվում է 430 մլն դրամ։

Այնուհետեւ, մայրաքաղաքի իշխանությունների հասցեին բարձրացված քննադատության ֆոնին փոխքաղաքապետը շեշտադրել է այն, որ հենց քաղաքային բյուջեի ծախսերն են նախորդ 2 տարիների համեմատ կրճատվել 40 մլն դրամով։

Դա Վիրաբյանը նշեց ի պատասխան այն դիտողության, թե ներկա քաղաքապետը նախկինում քննադատում էր նախկին իշխանություններին ավելորդ ծախսերի համար։

«2017 թվականին քաղաքի բյուջեն տոնակատարության համար կազմել է 199 մլն 46 հազար դրամ, 2018-ին՝ 167 մլն 860 հազար դրամ։ Քանի որ փողերը հատկացվել են Երեւանում Նոր տարվա անցկացման համար, ապա տրամաբանական է, որ տոնի կազմակերպումն էլ պատվիրակվի քաղաքին»,- նշել է նա։

Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ կառավարության հատկացրած գումարը տոնակատարության համար անհնար է ուղղել այլ նպատակների, օրինակ՝ մայրաքաղաքի սոցիալական կամ կոմունալ խնդիրների  լուծմանը։

Այս թեմայով
am