«Անկարան չի ընդունի բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը, քանի դեռ դաշինքը չի ընդունել Թուրքիային ահաբեկչական վտանգից պաշտպանելու ծրագիր». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի աջակցի բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքը չի ընդունել «Թուրքիային ահաբեկչական սպառնալիքից» պաշտպանելու մասին ծրագիր: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Մենք ստիպված էինք արգելափակել բալթյան երկրների մասին որոշումը: Ե՛վ մեր ծրագիրը, և՛ բալթյան երկրների ծրագիրը սպասում է հաստատման: Քանի դեռ չի հաստատվել մեր ծրագիրը, մյուս ծրագիրը նույնպես չի հաստատվի: Երկու ծրագրերն էլ պետք է հաստատվեն միաժամանակ: ՆԱՏՕ-ն պարտավոր է պաշտպանել Թուրքիային այնպես, ինչպես բալթյան երկրներին»,-ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգությունը պակաս կարևոր չէ, քան բալթյան երկրների անվտանգությունը:

 

Այս թեմայով
am