Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթաժողովին

Իրանի իշխանությունները Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք փետրվարյան գագաթաժողովին մասնակցության հրավեր չեն ստացել, հայտնում է ria.ru-ն՝  վկայակոչելով Իրանի արտգործնախարարի՝ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Խաջին:

«Դա քառակողմ գագաթաժողով է՝ Թուրքիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: Իրանը հրավիրված չէ, քանի որ դա գագաթաժողով է եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ու Իրանի հետ կապ չունի»,-ասել է նա:

Աղբյուրը նշում է, որ 2020թ. փետրվարին կայանալիք գագաթաժողովի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. սկսած: 2017թ. ի վեր  երկրի ընդդիմության և իշխանությունների միջև բանակցությունները ընթանում են «Աստանայի ձևաչափով», իսկ 2018թ. հունվարին Սոչիում կայացել է սիրիական ազգային երկխոսության կոնգրես, որի արդյունքում սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշում է կայացվել:

Այս թեմայով
am