Թրամփը հուդայականությունը որպես ազգային պատկանելիություն ճանաչող հրամանագիր կստորագրի

Միացյալ  Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրամանագիր ստորագրել, ըստ որի՝ հուդայականությունը մեկնաբանվում է ոչ միայն որպես կրոնական, այլև ազգային պատկանելիություն:

Ինչպես նշում է CNN-ը, Թրամփի վարչակազմը լիահույս է, որ տվյալ որոշումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել երկրում հակասեմականության դեմ պայքարը: Խոսքն առավելապես կրթական հաստատություններում հակասեմականության դրսևորման մասին է:

Նոր հրամանագրի ստորագրումից հետո պետական ֆինանսավորում ստացող քոլեջներն ու համալսարանները կզրկվեն դաշնային աջակցությունից, եթե արձանագրվեն ռասայական պատկանելիության, ազգային ծագման հողի վրա  հիմնված խտրականություններ:

Աղբյուրի տեղեկություններով՝ այսպիսի հրամանագիր ստորագրելու նախաձեռնությունը Թրամփի փեսայինն է՝ ծագումով հրեա Ջարեդ Քուշներինը, որը ծառայում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում:
 

Այս թեմայով
am