ԱՄՆ-ում ընկերության աշխատակիցները ղեկավարությունից որպես նվեր 10 մլն դոլար են ստացել

ԱՄՆ Մերիլենդ նահանգի St. John Properties անշարժ գույքի ընկերության ղեկավարությունն ամենամյա տոնական միջոցառման ժամանակ իր աշխատակիցներին կարմիր ծրարներ է բաժանել, որոնց մեջ ընդհանուր առմամբ 10 մլն դոլար է եղել:

Ինչպես հայտնում է cnn.com-ը,  198 աշխատակցի բաժանված ծրարներում եղել է տարբեր չափի գումար:

«Երբ բացեցի ծրարը, ուղղակի չէի կարող հավատալ աչքերիս»,-պատմել է աշխատակիցներից մեկը:


St. John Properties-ի նախագահ Լոուրենս Մայկրանցը CNN-ի հետ զրույցում ասել է, որ, ընկերության գործնական հաջողություններից ոգևորված, ղեկավարությունը որոշել է շնորհակալություն հայտնել իր աշխատակիցներին:

Նա մանրամասնել է, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի բոնուսային պարգևի չափը կախված է եղել նրանց աշխատանքային ստաժից: Նորեկները ստացել են 100, իսկ առավելագույն ստաժով աշխատակիցները՝ 270 000 դոլար:

 

Այս թեմայով
am