«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան». Գևորգ Պետրոսյան

Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան, և ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա եք անում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ի սկզբանե ասեմ, որ որևէ մեկին վիրավորելու ոչ իրավունք ունեմ, ոչ նպատակ, բայց մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան։ Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա եք անում։

Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում, ինչ խոսում ենք, ասում եք մանիպուլյացիա է, սա մնջախաղի թատրո՞ն է, ի՞նչ է, որ ձայն չհանենք, ձեռքերով փորձենք ինչ-որ բան ցույց տալ։ Անհարմար է, եկեք իրար նկատմամաբ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չկա, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է»,- ասաց նա:

Այս թեմայով
am