Ասուլիս՝ ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծի մասին․ ուղիղ

Տեղի է ունենում ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի մամուլի ասուլիսը: Բանախոսն անդրադառնում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու ԱԺ նախագծին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագիծը։

Հիշեցնենք նաև, որ նշված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ: 

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Այս թեմայով
am