Նոր փոփոխություն՝ պետական գնումների համակարգում

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Կառավարությունն առաջիկայում փոփոխություններ է նախատեսում կատարել պետական գնումների համակարգում: Բանն այն է, որ այժմ պետական գնումների համակարգում գործում է 100 տոկոս կանխավճարների պրակտիկա: Սակայն կառավարությունը նպատակ ունի հրաժարվել այդ պրակտիկայից, և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ հարցում հետևողական:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում քննարկման ժամանակ վարչապետը նման հանձնարարական է տվել գերատեսչություններին: Մենք տեղեկացանք նաև, որ վարչապետը նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է արդեն ներկայացնել ճանապարհային քարտեզ` 2020 թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ»»,-գրում է թերթը

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Այս թեմայով
am