Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը․ Զոհրաբյան

Ազգային ժողովի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները դեմ են Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հնարավորություն տալուն՝ աշխատավարձի չափ կենսաթոշակ ստանալու պայմանով։ Նախագիծն առաջարկել է կառավարությունը։

«Այո, այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը։ Դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, էստեղ գնահատական հնչեց, որ նրանք հանցագործ են, որ նրանց պիտի այրել, նրանց պիտի գնդակահարել … այսինքն՝ մարդկանց, որոնք հանցագործ են, որոնք այս-այս-այս-այս թվերին, ըստ Ձեզ, կատարել են հանցագործությունները, դուք պարգևատրում եք։ Պարգևատրում եք տարիներ շարունակ՝ հսկայական գումարներով», – ԱԺ ամբիոնից իշխանական թիմին ուղղված իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Սա, ըստ ԲՀԿ պատգամավորի, քաղաքական պրեսինգ է, որին իշխանությունը դիմել է՝ չկարողանալով իրավական լուծում գտնել։ Նրա պնդմամբ՝ սա հակասահմանադրական, քաղաքական, ոչ թե իրավական գործընթաց է։

Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը նույնն է՝ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու։

Մինչ այդ, ԼՀԿ խմբակցության անունից Տարոն Սիմոնյանը հայտնել էր, որ իրենք ևս դեմ են քվեարկելու։

Այս թեմայով
am