Չեխիայի հիվանդանոցներից մեկում տղամարդը հրաձգություն է սկսել իր երեխայի մահանալուց հետո, այնուհետև ինքնասպան եղել

Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության կասկածյալը այդ սարսափելի քայլին գնացել է այն բանից հետո, երբ հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է իր երեխան: Այս մասին հայտնել է Life.ru-ն

Տեղի ոստիկանության Тwitter-ի էջում գրված է, որ ձերբակալությունից առաջ 42-ամյա տղամարդը ինքնասպան է եղել: Իրավապահները նաև նշել են, որ կասկածյալը Renault Laguna մակնիշի մեքենայով  փորձել է փախուստի դիմել, բայց դատելով կատարված դեպքերից` մտափոխվել է:

Ոստիկանները այժմ փորձում են պարզել նրա ինքնությունը:

Հիշեցնենք,որ Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ:

Այս թեմայով
am