Մեկնարկել է Պոմպեո-Լավրով հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Հայտնի է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիրայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Նախատեսվում է նաև Ռուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այն կլինի փակ լրատվամիջոցների համար:

Վերջին անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այցելել է Վաշինգտոն 2017 թվականին: Այդ ժամանակ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս թեմայով
am