Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Կադիրովին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել։

Լուսանկարներին կից Վանեցյանը գրել է․  «Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում  մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-գրել է նա։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։

Այս թեմայով
am