Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ուսումնարանի տնօրենին, ապա չեղարկել այդ նկատողությունը։ Խոսքը՝ Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մասին է, որի տնօրենը Գրիգոր Մկրտչյանն է, գրում է hraparak.am-ը։

Մենք փորձեցինք նախարարությունից ճշտել, թե ո՞րն է պատճառը նկատողության, ապա նաև այն չեղարկելու, սակայն նախարարությունից պատասխան չստացանք, մեզ ասացին, որ դա կապված է կրթության տեսչական մարմնի ստուգումների հետ, և խորհուրդ տվեցին կապվել տեսչական մարմին։

Տեսչական մարմնից էլ պատասխան չստացանք, մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Ի վերջո հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նկատողության, կապվեցինք ուսումնարանի տնօրենի հետ։ Գրիգոր Մկրտչյանը, սակայն, բոլորից քչախոս գտնվեց՝ ասելով, որ փորձենք նախարարությունից ճշտել, ինքը չի կարող այդ մասին խոսել՝ «Ես հասկանում եմ, որ գաղտնի բան չկա, ուղղակի դա իրենց ներքին խոհանոցն է, ավելի լավ է Դուք իրենց հետ խոսեք, ես չեմ կարող որևէ բան ասել»,- ասաց Մկրտչյանը։

hraparak.am

Այս թեմայով
am