Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին աշակերտը դանակահարել է աշակերտին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում գործող Խաչիկ Դաշտենցի անվան 114-րդ ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին աշակերտը դանակահարել է աշակերտին: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վիրավորը նախ տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն դպրոցի աշակերտ 16-ամյա Դավիթ Հ.-ն է: Ոստիկանները վերջինին դանակահարելու կասկածանքով ուսուցչուհու գլխավորությամբ, ոստիկանության բաժին են տեղափոխել նույն դպրոցի աշակերտին՝ Գ. Մ.-ին:

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում

 

Այս թեմայով
am