Չեխիան Նարեկ Սարգսյանին կհանձնի Հայաստանին․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չեխիայի իրավասու մարմինները բավարարել են ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Սարգսյանին հանձնելու վերաբերյալ։

«Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:


Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»,-գրել է նա:
 

Հիշեցնենք, որ «Ինտերպոլի» աջակցությամբ 2018-ի դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը: 

 

2018-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Այս թեմայով
am