Երևանի Սիլիկյան թաղամասում կոյուղաջրերը լցվում են տները. հասունանում է համաճարակ

Արդեն մի քանի օր է, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում, տեղեկացնում է Shamshyan.comը:
«
Երեք օր է՝ այս փողոցում տիրում է գարշահոտություն: Կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորից և ողողում են ողջ փողոցը: Դիմել ենք Աջափնյակ թաղապետարանի կոմունալ բաժնի պետին, սակայն նա մեզ պատասխանում է, թե դա մեր գործը չի, մենք էդտեղ անելիք չունենք և գցում է «Վեոլիա Ջրի» վրա: Չգիտենք՝ ում դիմենք: Երևի այս հարցով դիմենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Աջափնյակի թաղապետին մի մուշտի տա, որ իրար գա»,– ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։

«Ո՞վ է տեսել 21-րդ դարում թաղապետարանի աշխատակիցը պատասխանի, թե մենք անելիք չունենք: Բա քո գործը ո՞րն է, կաբինետում նստե՞լը: Եթե պետք է կաբինետում նստելով մտածես, որ հարցը կլուծվի, հենա նախորդ իշխանություններն էլ լավ էլ նստում էին»,– ասել է նա:

Այս թեմայով
am