Ուկրաինացուն դատապարտել են 5 տարի ազատազրկման՝ հավի նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկի քաղաքային շրջանի դատարանը տղամարդուն 5 տարվա ազատազրկման է դատապարտել հավի «դաժան սպանության» համար, ասվում է դատարանի վճռում, հայտնում է korrespondent.net կայքը: 

Նշվում է, որ Պերեշչեպինո քաղաքում տղամարդը հատուկ դաժանությամբ երեխայի աչքի առաջ սպանել է թռչնին, իսկ սպանության տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցում:

Տղամարդը հավին վերցրել է և ապակե շշով սկսել է հարվածել: Դրանից հետո գցել է հատակին ու ոտքով հարվածներ հասցրել, այնուհետև կրկին վերցրել ու թևերից բռնելով` ֆիզիկական ցավ պատճառել, ինչից թռչունը սկսել է բարձր բղավել: Վերջինս կենդանուն երեք անգամ նորից գցել է գետնին, ինչի հետևանքով հավը սատկել է:

Տղամարդուն դատել են երեխայի կամ անչափահասի ներկայությամբ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նրան նշանակվել է 5 տարվա ազատազրկում, բայց ազատվել է պատիժը կրելուց՝ մեկ տարի փորձնական ժամկետով:

Այս թեմայով
am