Հակակոռուպցիոն մարմնի քաղաքական կաշկանդվածության մասին. Նարեկ Սամսոնյան

Հակակոռուպցիոն մարմնի քաղաքական կաշկանդվածության մասին

Նոյեմբերի 29-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն դիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին և համապատախան պաշտոն զբաղեցնող անձին:

Նույն ժամկետներն են գործում նաև դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումների դեպքում։
Լրացել է ինչպես վարույթ հարուցելու, այնպես էլ վարույթ հարուցելու որոշումը դիմողին ուղարկելու ժամկետը, սակայն առ այս պահը Հանձնաժողովից որևէ գրություն չենք ստացել։


Կարծես թե նորաստեղծ Հանձնաժողովը չի կողմնորոշվում ինչ անել և ձգձգում է գործընթացը, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում Հանձնաժողովի գործունեության օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը։


Ըստ էության սույն հանձնաժողովն ի սկզբանե քաղաքական կաշկանդվածություն է ունեցել, քանի որ քաղաքական իշխանությունների կողմից դրա պրոֆեսիոնալ ձևավորման սկզբունքը ստորադասվեց քաղաքականին և ունենք այն ինչ ունենք: Կասկած չունեմ, որ սույն գրառումից կարճ ժամանակ անց ես տվյալ հանձնաժողովի կողմից դիմումիս մերժման տեքստն եմ ստանալու:

 

 

Այս թեմայով
am