Մութ ամպեր՝ Ալավերդու քաղաքապետի գլխին

«Իրատես»-ը գրում է. «Օ­րեր ա­ռաջ Ա­լա­վեր­դի այ­ցե­լած Լո­ռու մարզ­պետ Անդ­րեյ Ղու­կա­սյա­նը, բա­ռիս բուն ի­մաս­տով, ցեխն է մտց­րել Ա­լա­վեր­դու հա­մայն­քա­պետ Սա­սուն Խե­չու­մյա­նին: Մարզ­պե­տը դժ­գո­հել է, որ Խե­չու­մյա­նը չի հետևել ճա­նա­պարհ­նե­րի փո­սալց­ման աշ­խա­տանք­նե­րի ո­րա­կին: «Այս­պես գո՞րծ են ա­նում, պա­րոն Խե­չու­մյան: Դուք հա­մայն­քա­պետն եք, ին­չո՞ւ չեք հետևել ո­րա­կին: Խայ­տա­ռակ պատ­կեր է, ու բա­ցառ­վում է, որ Դուք պետ­բյու­ջեից գու­մար ստա­նաք այս աշ­խա­տան­քի դի­մաց»,- ա­սել է մարզ­պետ Ղու­կա­սյանն ու դժ­գո­հել սուբ­վեն­ցիոն ծրագ­րով Ա­լա­վեր­դիում նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լից:

Անդ­րեյ Ղու­կա­սյա­նին դուր չի ե­կել նաև այն հան­գա­ման­քը, որ Ա­լա­վեր­դու Թու­մա­նյան փո­ղո­ցին հա­րող եր­կաթգ­ծի պաշտ­պա­նա­կան գո­տի­նե­րում տա­րի­ներ ի վեր ա­պօ­րի­նի շի­նու­թյուն­ներ են կա­ռուց­վել: Հա­մայն­քա­պետ Խե­չու­մյա­նին նա­խա­տել է՝ ին­չո՞ւ երբևէ այդ հար­ցով չի զբաղ­վել, ին­չո՞ւ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ չեն հետևել:

«Տպա­վո­րու­թյուն ու­նեմ, որ Դուք գտն­վում եք նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո և կաշ­կանդ­ված եք Ձեզ զգում: Ա­լա­վերդ­ցի­նե­րը նման հա­մայն­քա­պետ ու­նե­նա­լու ար­ժա­նի չեն»,- դի­մե­լով քա­ղա­քա­պե­տին՝ ա­սել է մարզ­պետն ու հաս­կաց­րել՝ ա­ռա­ջի­կա­յում ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ են սպաս­վում, ո­րոնք, ըստ երևույ­թին, միտ­ված են լի­նե­լու Սա­սուն Խե­չու­մյա­նի հրա­ժա­րա­կա­նին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

 

Այս թեմայով
am