Թրամփն Ուկրաինան «ինչ-որ մի տեղ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի ծրագրերի մասին լրագրողների հարցին, Ուկրաինան «ինչ-որ մի տեղ» է անվանել: Այս մասին տեղեկացնում է The Hill-ի թվիթերյան էջը:

«Ես միայն գիտեմ, որ նա (Ջուլիանին) վերադարձել է ինչ-որ տեղից: Նա պատրաստվում է զեկուցել, կարծում եմ, գլխավոր դատախազին և Կոնգրեսին: Նա ասում է, որ շատ լավ տեղեկություններ ունի»,-նշել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջուլիանին Կիև է այցելել:
 

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որի անդամների մեծ մասը դեմոկրատներ են, կողմ է քվեարկել Թրամփի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին փաստաթղթին: Փաստաթուղթը հստակեցնում է, թե ինչ կերպով կանցկացվի նախագահի դեմ հետաքննությունը:

Դեմոկրատները Թրամփին կասկածում են Ուկրաինային տրվելիք ռազմական օգնությունը ձգձգելու և օգնության դիմաց Ուկրաինայից իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջ ներկայացնելու համար: Սակայն ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը Կիևից կոռուպցիայի դեմ պայքար էր ակնկալում:

Այս թեմայով
am