Երևանում 1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք է գրանցվել. հիվանդանոցներ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, 1 ժամվա ընթացքում 2 դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:45-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Քանաքեռ 6 –րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Սամվել Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգում դանակահարության հետևանքով: Նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք դեպի որովայն, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, որն, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ բացատրություն տալու կատարվածի մասին, Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 27-ամյա Իշխան Ս.-ն է, որը վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս թեմայով
am