«Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, ես ևս կմնամ, եթե հեռանա` ես էլ չեմ մնա». Խինես Մելենդես

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը մի նախապայմանով կշարունակի աշխատանքը Հայաստանում:

«Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, ես ևս կմնամ, եթե հեռանա` ես էլ չեմ մնա: Չեմ երկարաձգի պայմանագիրս: Եթե նա դառնա ֆեդերացիայի նախագահ, ես կշարունակեմ աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մելենդեսը:

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:

Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում:

2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

 

Այս թեմայով
am