Սերժ Սարգսյանը ևս կքննվի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար

Այսօր Ազգային ժողովի  հերթական նիստի ժամանակ քննարկվեց նաև 2016 թվականի ապրիլին ծավանլած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Այն ներկայացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Քոչարյանին ուղղեց հետևյալ հարցը, այն է` ե՞րբ սպասենք Խաչատուրով, Բաղմանյան և վերջապես Սերժ Սարգսյանի հարցաքննություններին, որոնք ինչպես դուք եք նշել պետք է լինի վերջին փուլը, ինչին Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Ինչ վերավերում է այն հարցին, թե ովքեր պետք է լինեն այս վերջի փուլում հրավիրյալները, ապա դրանք հաստատված է մեր հանձնաժողովի կողմից և ձեր մատնանշած մարդկանց առումով, այո, հանձնաժողովը պարտավոր է լսել, ընդհուպ մինչև այդ ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, քանի որ նա իրականացրել է գլխավոր հրամանատարի գործառույթ, և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սարգսյանից, իսկ դրանից առաջ բոլոր այն պաշտոնյաններից, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցել են կառավարման առումով առնչություններ, և եթե առաջացել են հարցականներ, ապա դրանք բոլորը պետք է գտնենք:

Քաղաքական շահարկում բացառվել է մինչև հիմա, և հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են նաև ընդդիմության ներկայացուցիչները, պահպանել ենք մեր կեցվածքն այս 6 ամսվա ընթացքում, և որևէ մեկը չի կարող գտնել շահույթներ որևէ պատգամավորի կողմից և մենք շատ կարևորում ու հասկանում ենք հարցի արժեքն ու դրա ապագա որակի անհրաժեշտությունը մեր երկրի համար»:

Այս թեմայով
am