Տարածաշրջանը տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների տիրապետման գոտում, տեղումներ չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան

Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ և օդի ջերմաստիճանի նվազում չի սպասվում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,-գրել է նա։

Այս թեմայով
am