ՃՏՊ Ախուրյանի խճուղում. կա վիրավոր

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 46 շենքի դիմաց բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Բյուզանդ Շ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել գազի բալոնի փականը:

Այս թեմայով
am