«Գյումրու 391 անօթևանի կարգավիճակ ստացած տնակները ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել փոխհատուցման ծրագրերից». Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ

Այսօր երկրաշարժի 31-րդ տարելիցն է:

Անցել է 31 տարի, սակայն դեռ ամբողջությամբ Գյումրինչի հաղթահարել այդ աղետի բեռը, դեռ կան երկրաշարժից մնացած հետքեր:

Այս թեմայով MegaNews.am-ը զրուցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի հետ:

-Երկրաշարժի 31-րդ տարելիցն է, բայց Գյումրիում դեռ կան երկրաշարժի հետքեր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, տուժածների կյանքն էլ ավելի բարելավելու համար:

-Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և իրականացվում քաղաքի վերակառուցման, տնտեսական հզորացման գործում: Առաջնային խնդիրներից է նաև գործազրկույթունը: Շատ կարևոր է աշխատատեղերի ստեղծումը և անհրաժեշտ է, որ մասնավորների կողմից ներդրումների ծավալները ավելանան:

-Գյումրիում դեռ կան մարդիկ, ովքեր բնակվում են տնակներում:

- Իրականավցած վերջին հաշվառմամբ՝ Գյումրիում առկա է 2818 տնակ, որից 391 ունի անօթևանի կարգավիճակ (ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել փոխհատուցման ծրագրերից ):

-Բնակարանաշինության ծրագիր կա, ո՞ր փուլում է այն, ի՞նչ է նախատեսվում մոտ ապագայում այդ ուղղությամբ:

-Տնակների, անօթևանության խնդրի ամբողջական լուծման համար պետական ծրագիր է անհրաժեշտ: Համայնքն իր ունեցած միջոցներով մի քանի բնակարանի խնդիր կարող է կարգավորել:
Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիր ունենք, համագործակցում ենք «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ, համայնքի միջոցներով ենք նաև բնակարան գնում ու տալիս մեր բնակիչներին:

ԱՌԴԱ-քաղաքապետարան համագործության շնորհիվ 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան, 2018 թվականին շահագործման հանձնվեց 12 բնակարան , 2019 շահագործման կհանձնվի 18 սոցիալական բնակարան:

Միայն անցած տարի համայնքի միջոցներով 9 բնակարան գնվել և տրամադրվել է մեր բնակիչներին: Իսկ այս տարի 4 բնակարան կտրամադրվի:

Համագործակցում ենք տարբեր բարեգործական կազմակերպությունների և բարերարների հետ՝ քաղաքը տնակներից ազատելու:

-.Հայաստանում մեկուկես տարվա հեղափողությունը ինչ-որ կետպ կարողացավ նպաստել, որ Գյումրիում գոնե պակասեն երկրաշարժի հետքերը:

Հարկ է նշենք, որ այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Գյումրիում թե´ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, թե´ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում, ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրեր են իրկանացվել, համայքն է իր միջոցներով բազմաթիվ աշխատանքներ իրականացնել:

Հայաստանի կառավարությունը, ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը մեծ ուշադրություն են դարձնում Գյումրին, որն իր նպաստն է բերել քաղաքի վերակառուցման և զարգացման գործում: Քաղաքի պատմական միջուկի վերակառուցումը իր դրական ազդեցությունն ունեցավ նաև տուրիզմի զարգացմանը գործում:

Մեծ թվով զբոսաշրջիկներ են այս տարի այցելել Գյումրի, թանգարանների մոտ հերթեր էին գոյանում:

Մերի Գևորգյան

 

 

Այս թեմայով
am