Ստեղծվել է պտտվող բազկաթոռ, որը օգնում է բուժել գլխապտույտը

Ստեղծվել է պտտվող բազկաթոռ, որը մարդկանց պտտում է 360 աստիճանով և բուժում է գլխապտույտը: Այս մասին  տեղեկացնում է  dailymail.com կայքը:

Անզեն աչքի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ այս աթոռը պատկանում է տիեզերական կենտրոնի:

Աթոռը ունի ամրագոտիներ՝ ուսերի և արմունկների համար, և կարող է պտտվել ամերիկյան բլրակների նման:

Իրականում այս աթոռը ստեղծված է գլխապտույտով տառապող մարդկանց ուլտրաժամանակակից բուժման համար:

Մարդկանց մոտ գլխապտույտի պատճառը կարող է լինել լաբիրինթի՝ ներքին ականջի բալանսի կենտրոնի բակտերիալ կամ վիրուսային վարակը: Այս վարակը ժամանակի հետ անցնում է, չնայած այն կարող է ամիսներ տևել: Սակայն կան նաև գլխապտույտի տեսակներ, որոնք կարող են մշտական լինել և ներկայացված բազկաթոռը այդ դեպքերում կարող է շատ օգնել:

Գլխապտույտներն առաջանում են հիմնականում ականջի բյուրեղների տեղափոխությունից:  Աթոռի գաղափարն այն է, որ հիվանդը կրում է ականջակալ, որն ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ էկրանին ցուցադրում է, թե որտեղ են գտնվում տեղաշարժված բյուրեղները: Բժիշկը՝,տեսնելով թե որտեղ են գտնվում բյուրեղները, համապատասխան կերպով պտտում է աթոռը, որպեսզի բյուրեղները ետ գան իրենց սովորական դիրքին:

 

Այս թեմայով
am