Բաղդադում զինված մարդիկ հարձակվել են բողոքողների վրա. զոհվել է առնվազն 50 մարդ

Առնվազն 50 մարդ ուրբաթ երեկոյան զոհվել է Բաղդադում բողոքողների վրա զինված մարդկանց հարձակման հետեւանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին։

Զինված մարդկանց խումբը քաղաքացիական մեքենաներով մոտեցել է Էլ Հիլյանի հրապարակին եւ սկսել կրակել այնտեղ գտնվող ցուցարարների վրա։ Հրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ։ Թե ով է կանգնած այս սադրանքի հետեւում՝ մինչեւ այժմ պարզված չէ, բայց հայտնի է, որ ուժային կառույցները, որոնց քանիցս մեղադրել են ցուցարարների դեմ զենք կիրառելու մեջ, սրա հետ կապ չունեն։

Ինչպես նշվում է, գրոհն ամենաարյունահեղներից էր հոկտեմբերի 1-ից հետո, երբ Իրաքում սկսվեցին բողոքի ակցիաները ծանր սոցիալ-տնտեսական կենսապայմանների դեմ։

Այս թեմայով
am