«Արևմտյան երկրների համար մենք երկրորդ կարգի մարդիկ ենք». Ժիրինովսկի

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր թվիթերյան էջում մեկնաբանել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության հայտարարությունը, որում Ariel և Persil լվացքի փոշու և Lindt շոկոլադի արտադրողները մեղադրվել են երկակի չափանիշներ ունենալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 

Ըստ քաղաքական գործչի` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս արևմտյան երկրների իրական վերաբերմունքը ռուսների նկատմամբ:

«Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը վերջապես պարզել է, որ Եվրոպայից ցածրորակ ապրանքներ են ներկրվում: Արևմտյան երկրների համար մենք երկրորդ կարգի մարդիկ ենք, որոնց կարող են ամեն տեսակի թափոն առաջարկել»,- ասել է  Ժիրինովսկին:
 

Նա անհրաժեշտ է համարում երկիր վատ արտադրանքի ներկրման դադարեցումը:

«Ցանկանո՞ւմ են առևտուր անել մեզ հետ, թող բարձրորակ ապրանքներ ներմուծեն: Չե՞ն ցանկանում, մենք ինքներս գլուխ կհանենք»,- գրել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը զգուշացում էր հղել արտադրողներին այն բանի համար, որ նրանց՝ Ռուսաստանում վաճառվող ապրանքների որակը տարբերվում է այլ երկրներում վաճառվող ապրանքի որակից:

30 օրվա ընթացքում նրանք պարտավոր են կա՛մ իրենց ապրանքը ճիշտ նույն բաղադրությամբ արտադրել, ինչպես Եվրոպայում, կա՛մ փաթեթավորման վրա համապատասխան նշումներ անել, որոնք ռուս սպառողներին մոլորության մեջ չեն գցի:

Այս թեմայով
am