Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները

«Հրապարակ»-ը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքն առաջին ղեկավարն է, որն ասում է` ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար, ու որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ Դուք պատահաբար չգիտե՞ք, թե այդ բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպես են տեղի ունենալու, ինչ ֆորմատով, որտեղ՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ 

«Հանգիստ, ինքնավստահ` հաղթողի դիրքերից են տեղի ունենալու»: Չե՞ք ասի` որտե՞ղ են տեղի ունենալու այդ «ինքնավստահ» բանակցությունները` օդում, ջրում, ցամաքո՞ւմ։ «Որտեղ որ պարոն վարչապետը հարմար կգտնի` բոլոր հնարավոր տեղերում»: 

Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանին։ «Ես միանշանակ կիսում եմ վարչապետի տեսակետները, որ` այո, պետք է հաշվի առնել նաեւ ադրբեջանական ժողովրդի տեսակետը»: Ի՞նչ մոդելավորմամբ։ «Ղարաբաղյան գործընթացը մի պահ շեղվել է ճիշտ կարգավորման ուղուց, ու հիմա մենք փորձում ենք այն բերել իր նորմալ հունի մեջ այդ մոդելավորմամբ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am