ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988-ի զոհերի հիշատակը կհարգի Սպիտակում

1988-ի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Ամբողջությամբ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Սպիտակը, Ստեփանավանը, Կիրովականը, մի շարք ավաններ ու գյուղեր:

Ամեն տարի երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են աղետի գոտի, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զոհերի հիշատակը կհարգի Սպիտակում, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կլինի Վանաձորում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գյումրիում։

Այս թեմայով
am