«Այսօր Թուրքիան ինքն է խաղի կանոններ թելադրում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում, որտեղ անցկացվում է ՆԱՏՕ –ի վեհաժողովը, հանդիպել է թուրքական և մահմեդական համայնքների հետ: Նշվում է, որ մահմեդական համայնքի ներկայացուցիչները ժամանել էին 20 տարբեր երկրներից:

Ելույթի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությանը, վերջին 17-ների ձեռքբերումներին՝ նշելով, որ Թուրքիան հիմա շատ ավելի ուժեղ է, քան 17 տարի առաջ (Էրդողանի գլխավորած «Ազատություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայիում իշախանության է եկել 17 տարի առաջ-խմբ.):

Ըստ Էրդողանի՝ այսօր Թուրքիայի հետ հեշտ չէ խաղ խաղալ, այսօրվա Թուրքիան ինքն է խաղի կանոններ թելադրում և խափանում ուրիշները խաղերը: Նրա խոսքերով՝ Թուրքիան այլևս ձեռքը չի պարզում մի քանի միլիարդ դոլար ստանալու համար, այլ հակառակը՝ առատաձեռն երկիր է, որն իր ազգային եկամտի համեմատ ամենաշատ մարդասիրական օգնությունն է ցուցաբերում: Այս կոնտեքստում Էրդողանը թվարկել է Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները:

Քաղաքական օրակարգին անդրադառնալով՝ Էրդողանը խոսել է սիրաիական հարցի մասին՝ նշելով, որ Թուրքիան Սիրիայից դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածքները չեն մաքրել «ահաբեկիչներից»:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հզոր դիվանագիտությամբ երկիր է, որը ոչ միայն իր 82 միլիոն բնակչության, այլև երկրից դուրս գտնվող 6,5 միլիոն քաղաքացիների իրավունքներն է պաշտպանում՝ շեշտելով. «Այս ամենը նշանն է այն բանի, որ Թուրքիան ինքն իր ուժերին վստահում ու հավատում է և երկար տարիներ անց նորից գործ է դնում իր ներուժը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս թեմայով
am