«Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել. Բարսեղ Բեգլարյան

Ո՞վ ասեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փող չեմ փոխանցել, այսօր լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմնադրամին գումար չի փոխանցել։

«Գլխավոր գործընկերը ես եմ եղել՝ հանձինս «Արարատ» բանկի։ 40 միլիոն փոխանցել ենք։ Ես ինչպե՞ս կարող է՝ չօգնեմ։ Համահայկական հիմնադրամը մեր լավագույն հիմնադրամներից մեկն է, և մենք պետք է ազգովի օգնենք։ Դա շատ բարի գործ է», - ասաց նա:

Այս թեմայով
am