‹‹Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է››. Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է  հրապարակել քաղաքից և գրառում կատարել.

«Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է

Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի։
Սահմանը 26 տարի է՝ փակ էԱյն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պետք լինի Անի քաղաքի համար»:

Այս թեմայով
am